Բրունո Ֆերնանդեշ. «Ինձ դուր եկավ թիմի ելույթը, ինձ դուր եկան գոլերը»

«Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության երկրորդ կիսաեզրափակիչ խաղում հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»: «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեշը գոհ է խաղի արդյունքներից, նա եզրափակիչ դուրս գալն ընկալում է որպես մրցաշրջանը լուսավորելու անվերապահ հնարավորություն։

«Սա շատ լավ է: Իմ այստեղ գտնվելու ընթացքում մենք արդեն հասել ենք մեկ եզրափակիչ։ Այն ժամանակ մենք չհաղթեցինք, ցավոք սրտի։ Հիմա նոր հնարավորություն կա:

Ինձ դուր եկավ թիմի ելույթը, ինձ դուր եկան գոլերը։ Մենք արժանի էինք հաղթանակի»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։