Արսեն Զախարյանի ծառայություններով հունվարին հետաքրքրված են եղել մի շարք ակումբներ

Իսպանական «Մալյորկան», «Սելտան», պորտուգալական «Պորտուն» և հունգարական «Ֆերենցվարոշը» հունվարին հետաքրքրված են եղել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով, հայտնում է «Спорт-Экспресс»-ը:

Հաղորդվում է, որ ակումբների կողմից եղել է առարկայական հետաքրքրություն, սակայն տրանսֆերը չի կայացել

Զախարյանի հրաժարագինն ամռանը կբարձրանա 10 միլիոն եվրոյով դառնալով 25 միլիոն: «Դինամոյի» ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել Եվրոպայում:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 22 խաղի, խփել երեք գոլ և կատարել 6 գոլային փոխանցում: