Մարսել Զաբիցերը, գուցե տեղափոխվի մանչեսթերյան գրանդ

«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Մյունխենի «Բավարիայի» հետ կիսապաշտպան Մարսել Զաբիցերին ձեռք բերելու համար, հայտնում է Bild-ը:

Կիսապաշտպանն այսօր չի մասնակցել մյունխենյան ակումբի մարզմանը։ Զաբիցերը դժգոհ է «Բավարիայում» խաղաժամանակի սղությունից, իսկ Քրիստիան Էրիկսենի՝ «Մանչեսթեր Յունայթեդում» ստացած վնասվածքը նվազագույնը 3 ամսով շարքից դուրս թողեց դանիացուն՝ թույլ տալով  Մարսելին հույս ունենալ դառնալ թիմի մեկնարկային կազմի ֆուտբոլիստ: