«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է այն մասին, թե ինչպես է իրեն դուր գալիս թիմի խաղը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանի վերսկսումից հետո։
«Մենք շատ լավ խաղացինք «Էսպանյոլի» դեմ, բայց չհաղթեցինք: Իսկ «Ժիրոնայի» դեմ մենք լավ հանդես չեկանք, բայց հաղթեցինք։
Մենք ցանկանում ենք միշտ խաղալ այնպես, ինչպես «Ռեալի» դեմ խաղում։ Լավ հանդիպում էր: Այս պահին բոլոր թիմերի համար դժվար է՝ նայեք «Լիվերպուլին», «Բավարիային» կամ «Միլանին», – ասել է Չավին մամուլի ասուլիսի ժամանակ։