Ռուսական «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Իվիչը խոսել է թիմի հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագայի մասին:
«Նա լավագույններից մեկն է մեր թիմում։ Վերջին կես տարվա ընթացքում նա լավ արդյունքներ է գրանցել։ Սպերցյանը կմնա ակումբում։ Եթե Եվրոպայից հետաքրքրություն լինի, ապա պետք կլինի խոսել ղեկավարության հետ, որպեսզի բոլորի համար լավ լուծում գտնվի։
Նա մոտ ապագայում կմնա մեզ հետ, բայց ես դեմ չեմ այն պրակտիկային, երբ ֆուտբոլիստները մեկնում են Եվրոպա։ Ես այն մարզիչը չեմ, որը պահում է ֆուտբոլիստներին»,- նշել է Վլադիմիր Իվիչը Sport24.ru-ի թղթակցի հետ զրույցում:
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի 2022թ. լավագույն ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում մասնակցել է 21 հանդիպման, դարձել 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: