«Բարսելոնան» դիմել է ՖԻՖԱ-ին՝ կարգավորելու Խուլիան Արաուխոյի տրանսֆերի հետ կապված իրավիճակը

«Բարսելոնան» համաձայնել է պայմանագիր կնքել «Լոս Անջելես Գելեքսիի» պաշտպան Խուլիան Արաուխոյի հետ, սակայն չի հասցրել կատարել վերջնաժամկետը, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

Կատալոնացիները համաձայնել են 21-ամյա պաշտպանի տրանսֆերը 4 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի հետ պայմանագիր է կնքվել մինչև 2026 թվականի հունիսը։

Այժմ իրավիճակը կախված է ՄԼՍ-ից, քանի որ փաստաթղթերը ստորագրվել են տրանսֆերային պատուհանի պաշտոնապես փակվելուց մի քանի վայրկյան անց։ «Բարսելոնան» դիմել է ՖԻՖԱ-ին՝ իրավիճակը կարգավորելու համար: