«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստը բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումը

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մարսել Սաբիցերը, ով Մյունխենի «Բավարիայից» մինչև վերջնաժամկետը վարձակալվել էր, չի մասնակցի այսօր կայանալիք Լիգայի գավաթի «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ հանդիպմանը։ Այս մասին հայտնում է մանկունիանցիների մամուլի ծառայությունը։

28-ամյա ավստրիացին այժմ դիմում է Մեծ Բրիտանիայի աշխատանքային վիզայի համար։ Մարսելը կարող է իր դեբյուտը «կարմիր սատանաների» կազմում անցկացնել «Քրիսթալ Փելասի» դեմ փետրվարի 4-ին:

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է կնքել Սաբիտցերի հետ՝ փոխարինելու վնասվածք ունեցող դանիացի Քրիստիան Էրիկսենին, ով շարքից դուրս էր մնացել երեք ամսով: