Ուսման Դեմբելեի վնասվածքը սպասվածից լուրջ է

Ֆրանսիայի հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեի վնասվածքը սպասվածից լուրջ է։ Ենթադրվում էր, որ 25-ամյա ֆրանսիացին «Ժիրոնայի» հետ 19-րդ տուրի խաղում (1:0) վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ 3 շաբաթ։

Սակայն այժմ նշվում է, որ ֆուտբոլիստը խաղադաշտ կվերադառնա 4-ից 5 շաբաթ հետո։

Նշենք, որ Իսպանական Լա լիգայի 17–րդ տուրում «Բարսելոնան» այսօր արտագնա խաղում կմրցի «Բետիսի» հետ։