«Ռոմայի» կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տրանսֆերի համար պայքարում ֆավորիտ կա

«Ռոման» պատրաստ է ամռանը վաճառել կիսապաշտպան Նիկոլո Ձանիոլոյի տրանֆսերը։

22-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու գլխավոր հավակնորդը «Միլանն» է, հայտնում է Calciomercato-ն:

Ավելի վաղ հաղորդվում էր իտալացու նկատմամբ «Յուվենտուսի» հետաքրքրության մասին։

Սակայն «Միլանը» պատրաստ է կիսապաշտպանին ավելի շահավետ պայմանագիր առաջարկել, քան թուրինյան ակումբը։

Հաղորդվում է, որ տրանսֆերը կարող է արժենալ 40 միլիոն եվրո:

Ձանիոլոյի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։