Մարսել Զաբիտցերը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ» (լուսանկար)

Մյունխենի «Բավարիայի» ավստրիացի կիսապաշտպան Մարսել Զաբիտցերը տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

28-ամյա ֆուտբոլիստն Անգլիայում վարձավճարով ելույթ կունենա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Պայմանագրում ներառված է տրանսֆերը հետագայում գնելու իրավունք:

Զաբիտցերն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է Բունդեսլիգայի 15 հանդիպման, սակայն խաղադաշտում անցկացրել է ընդամենը 41 րոպե: