Ժորժինյո․ «Ամեն ինչ տեղի ունեցավ արագ և անսպասելի»

«Արսենալի» նորեկ Ժորժինյոն մեկնաբանել է իր տեղափոխությունը «Չելսիից»:

«Անկեղծ ասած, չեմ համբերում նոր թիմում խաղալուն: Ես շատ մոտիվացված եմ այս մարտահրավերից: Ամեն ինչ տեղի ունեցավ արագ և անսպասելի, ես ուրախ էի օգտվել հնարավորությունից»,- Ժորժինյոյի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Զինագործները» ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը ավարտին հասցրին 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերը։ Իտալացու վաճառքից «Չելսին» վաստակել է մոտ 13,6 մլն եվրո։