Դանի Կարվախալի ֆիզիկական վիճակը անհանգստություն է առաջացնում Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբի և ղեկավարության շրջանում:
Ակումբը հիացած էր աջ պաշտպանով այս մրցաշրջանի սկզբում, ինչպես նաև նախորդ մրցաշրջանի վերջում, սակայն վերջին վնասվածքներից հետո ֆուտբոլիստը կորցրել է մարզավիճակը և իրեն վատ է զգում, նշում է Marca-ն։ 31-ամյա իսպանացին գրեթե յուրաքանչյուր խաղում ֆիզիկական դժվարություններ է ունենում։
Դանի Կարվախալն ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 3 գոլային փոխանցման հեղինակ: