Բեռնարդու Սիլվան, գուցե տեղափոխվի Լա Լիգա

«Բարսելոնան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բեռնարդու Սիլվայով, հայտնում է Mundo Deportivo-ն։

Աղբյուրի համաձայն, կատալոնական ակումբը ցանկանում է ձեռք բերել բարձրակարգ ֆուտբոլիստի թիմում լուրջ՝ մրցակցություն ապահովելու համար և չի հրաժարվել նրան ձեռք բերելու մտքից։

Նշվում է, որ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է բազմազանություն ապահովել թիմի կիսապաշտպանությունում։

Չնայած այն հանգամանքին, որ 27-ամյա պորտուգալացին ուրախ կլիներ հայտնվել Իսպանիայի առաջնությունում, տրանսֆերը դժվար կլինի կազմակերպել «Բարսելոնայի» բարդ տնտեսական վիճակի պատճառով։

Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» կազմում Բեռնարդոն բոլոր մրցաշարերում 47 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Կիսապաշտպանի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։