Ռոման Աբրամովիչը «Չելսիի» վաճառքից ստացված գումարը կուղարկի Ուկրաինա

Լոնդոնի «Չելսիի» վաճառքից ստացված գումարը կուղարկվի Ուկրաինա, եթե Եվրամիությունը հաստատի։

Ինչպես գրում է The Telegraph-ի՝ նախորդ տարի ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչի կողմից ամերիկացի գործարար Թոդ Բյոլիի ընկերությանն ակումբը վաճառելուց հետո Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից սառեցված 2,3 միլիարդ ֆունտ ստեռլինգը կլինի օգտագործել, երբ Եվրամիությունը վերջնականապես հաստատի Ուկրաինային ուղղված դրամական փոխանցումը: Դրանից հետո միջոցները կարող են փոխանցվել դեռևս անանուն հիմնադրամին մի քանի շաբաթվա ընթացքում:

Մեծ Բրիտանիայի կառավարության աղբյուրները հայտնում են, որ տեղական բարեգործական հանձնաժողովը շուտով կհաստատի միջոցների տրամադրումը: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է նաև ԵՄ-ի թույլտվությունը, քանի որ Աբրամովիչի նկատմամբ միությունը հակառուսական պատժամիջոցներ էր կիրառել:

Կառույցը, որը կզբաղվի միջոցների բաշխմամբ, կղեկավարի ՅՈՒՆԻՍԵՖ-ի բրիտանական մասնաճյուղի նախկին գլխավոր տնօրեն Մայք Փենրոուզը։