Պեդրո Պորոն՝ «Թոթենհեմի» ֆուտբոլիստ

Լիսաբոնի «Սպորտինգի» իսպանացի պաշտպան Պեդրո Պորոն տեղափոխվել է Լոնդոնի «Թոթենհեմ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

23-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ կնքել է 5 տարվա պայմանագիրը: Գործարքի արժեքը կազմել է 45 միլիոն եվրո:

Պեդրո Պորոն ընթացիկ մրցաշրջանում «Սպորտինգի» կազմում մասնակցել է 25 հանդիպման, խփել 4 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում: