Աքսել Տուանզեբեն՝ միացավ «Սթոք Սիթիին» (լուսանկար)

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Աքսել Տուանզեբեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվել է «Սթոք Սիթի», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Տուանզեբեն «Սթոք Սիթիի» 5-րդ նորեկն էր ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 25-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը մեկնաբանել է  ակումբի գլխավոր մարզիչ Ալեքս Նիլը:

«Կարևոր էր մեր պաշտպանական ռեսուրսներն ընդլայնելը: Աքսելը լավ ծանոթ է Չեմպիոնշիփին և ցանկանում է կրկին ուժերը փորձել այս մակարդակում»,- Նիլի խոսքը մեջբերում է «Սթոք Սիթիի» մամուլի ծառայությունը: