«Ֆիորենտինան» զայրացած է «Բարսելոնայի» և գլխավոր մարզիչ Չավիի վրա

Ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» ցանկանում էր գնել Սոֆյան Ամրաբատին: Կատալոնացիները «Ֆիորենտինային» առաջարկ են ուղարկել մարոկկացուն գնելու տարբերակով, սակայն նրանց ի պատասխան մերժել են։

Ինչպես տեղեկացնում է Il Corriere dello Sport-ը, «Ֆիորենտինան» բարկացել է «Բարսելոնայի» և անձամբ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի վրա։ Երեքշաբթի օրը իսպանացին բազմիցս զանգահարել է Սոֆյան Ամրաբատին՝ չնայած իտալական ակումբի կողմից կանաչ լույսի բացակայությանը։ «Ֆիորենտինան» այս պահվածքը համարում է ոչ պրոֆեսիոնալ:

Նշենք, որ Ամրաբատը բաց է թողել «Ֆիորենտինայի» երեքշաբթի օրը կայացած մարզումը և չի ընդգրկվել «Տորինոյի» հետ գավաթային խաղի հայտացուցակում։

Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, առաջարկում ենք Ձեզ միանալ մեր ինստագրամյան էջին, որտեղ կլինեն ամեն ինչ «Բարսելոնայի» մասին՝ միացեք սեխմելով այստեղ։