Ժորժինյոն՝ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոն Լոնդոնի «Չելսիից» տեղափոխվել է «Արսենալ», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագրի մանրամասները լոնդոնյան ակումբը չի հրապարակել, սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերը կստորագրեն 1,5 տարվա համաձայնագիր:

«Արսենալը» 31-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Չելսիին» կվճարի 12 միլիոն ֆունտ ստեռլինգ:

Հիշեցնենք, որ Ժորժինյոն 2018 թվականի հուլիսից էր խաղում «Չելսիում», որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 25 խաղի, խփել երեք գոլ:

An image of new Arsenal signing, Jorginho, standing in front of a 'Welcome to north London' banner