Կեյլոր Նավասը կարիերան կշարունակի ԱՊԼ -ում

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեստում», հայտնում է L’Equipe-ը:

Աղբյուրի տեղեկություններով՝ անգլիական ակումբը պայմանավորվել է ՊՍԺ-ի հետ 36-ամյա դարպասապահի տրանսֆերի հարցում։

Անձամբ կոստառիկացու հետ պայմանագիրն արդեն համաձայնեցված է։ Այժմ դարպասապահը բուժզննում է անցնում Փարիզում։

Ընթացիկ մրցաշրջանում կոստառիկացին երկու հանդիպում է անցկացրել ֆրանսիական ակումբի կազմում և բաց թողել մեկ գնդակ։

Նրա պայմանագիրը փարիզցիների հետ հաշվարկված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։