Տորգան Ազարը նոր ակումբ ունի

Բելգիայի հավաքականի կիսապաշտպան Տորգան Ազարը Դորտմունդի «Բորուսիայից» վարձավճարով տեղափոխվել է հոլանդական «ՊՍՎ Էյնդհովեն», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը Նիդերլանդների ակումբում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, որից հետո ՊՍՎ-ն նրա տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն կունենա:

Հիշեցնենք, որ Ազարը 2019 թվականի հուլիսից էր խաղում գերմանական գրանդում, որի կազմում ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 21 հանդիպման, խփել մեկ գոլ:

Image