Իսպանական գրանդը ձախողում է Սոֆյան Ամրաբատի տրանսֆերը

«Բարսելոնան» չի կարողանում ձեռք բերել «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

Աղբյուրի համաձայն, կատալոնացիները փորձել են 26-ամյա ֆուտբոլիստին վարձակալել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, սակայն մանուշակները հրաժարվել են բաց թողնել կիսապաշտպանին, քանի որ դիտարկում են ոչ թե վարձակալության, այլ վաճառքի մասին։

Ամրաբատի գործող պայմանագիրը «Ֆիորենտինայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Transfermarkt-ը Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։