Ֆրան Գարսիան կվերադառնա հարազատ ակումբ

Իսպանական «Ռայո Վալյեկանոյի» պաշտպան Ֆրան Գարսիան 2023 թվականի հունիսին կվերադառնա Մադրիդի «Ռեալ», հայտնում է Marca-ն:

23-ամյա ֆուտբոլիստը Մադրիդի «Ռեալի» սան է: 2021 թվականին նա մեկ տարի վարձավճարով ելույթ էր ունեցել «Ռայոյում», որից հետո ակումբը գնել էր նրա տրանսֆերային իրավունքը:

Կողմերը նախորդ շաբաթ համաձայնության են հասել: Գարսիան մադրիդիցիների հետ կկնքի 5 տարվա պայմանագիր:

Ընթացիկ մրցաշրջանում Գարսիան մասնակցել է 21 խաղի, կատարել 2 գոլային փոխանցում: Transfermarkt-ը 8 միլիոն եվրո է գնահատում իսպանացու տրանսֆերային արժեքը: