Ժոաու Կանսելու. ««Բավարիան» երազանքներիս ակումբն է»

Պորտուգալացի պաշտպան Ժոաու Կանսելուն անգլիական «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով  Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուց հետո կիսվել է մտքերով:

«Ես քիչ խաղաժամանակ էի ստանում, և դա ազդեց իմ որոշման վրա: Խնդիրը Գվարդիոլան չէ: Շատ էի ցանկանում նոր արկածներ, իսկ «Բավարիան» երազանքներիս ակումբն է: Ես օգտագործեցի հնարավորությունը»,- Կանսելուի խոսքը մեջբերում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:

28-ամյա պորտուգալացին «Բավարիայում» ելույթ կունենա մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը, որից հետո Գերմանիայի գործող չեմպիոնը կունենա նրա տրանսֆերային իրավունքը գնելու հնարավորություն:

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 26 հանդիպման, դարձել երկու գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: