Անդեր Էրերան կշարունակի հանդես գալ «Ատլետիկում»

ՊՍԺ-ի կիսապաշտպան Անդեր Էրերան, ով վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկում», կշարունակի հանդես գալ իսպանական ակումբում մինչև 2024 թվականը։

Մադրիդի «Ատլետիկի» մամուլի ծառայությունը հայտարարել է 33-ամյա իսպանացու վարձակալության պայմանագիրը մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը երկարաձգելու տարբերակի ակտիվացման մասին։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Ատլետիկի» կազմում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով մեկ գոլային փոխանցման հեղինակ: