Դիեգո Լյորենտեն՝ «Ռոմայի» ֆուտբոլիստ (լուսանկար)

Իսպանիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Դիեգո Լյորենտեն անգլիական «Լիդսից» վարձավճարով տեղափոխվել է իտալական «Ռոմա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

29-ամյա ֆուտբոլիստը հռոմեական ակումբում կխաղա մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Լյորենտեն «Ռոմայում» ելույթ կունենա «14» համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ Լյորենտեն Մադրիդի «Ռեալի» սան է, «Լիդսում» խաղում էր 2020 թվականի սեպտեմբերից:

Ընթացիկ մրցաշրջանում իսպանացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 13 հանդիպման:

Image