«Թոթենհեմը» տրանսֆերային նպատակ ունի

«Թոթենհեմը» առաջարկ է արել Լևերկուզենի «Բայերին» պաշտպան Պիերո Ինկապիեին ձեռք բերելու համար:

Ինչպես հայտնում է Bild-ը, «Թոթենհեմը» դեղագործներին առաջարկել է 25 միլիոն եվրո՝ 21-ամյա էկվադորցու հետ պայմանագիր կնքելու համար:

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանության կենտրոնում հանդես եկող Ինկապիեն Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ Նրա պայմանագիրը լևերկուզենյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո: