Պաշտոնական․ «Ալաշկերտը» նոր ֆուտբոլիստ ունի

«Ալաշկերտը» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտի» կազմը համալրել է պաշտպան Արման Խաչատրյանը։

25-ամյա աջ պաշտպանը «Ուրարտուի» սան է, հանդես է եկել «Արարատ-Արմենիայում», «Վանում», «Նորավանքի» կազմում դարձել է Հայաստանի Գավաթակիր, իսկ «Ալաշկերտ» է տեղափոխվել «Նոայից»:

«Ալաշկերտի» նորեկը ժամանակին ներկայացրել է Հայաստանի Մ-17 հավաքականը»,- հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։