«Յուվենտուսի» ֆուտբոլիստը վնասվածք է ստացել

«Յուվենտուսի» մամուլի ծառայությունը հայտնում է, որ վնասվածք է ստացել թիմի հարձակվող Արկադիուշ Միլիկը։

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստը բուժզննում է անցել, որի արդյունքում պարզվել է խաղացողի ձախ ազդրի կիսաթաղանթային մկանի միջին ծանրության վնասվածք։

Երկու շաբաթից հարձակվողը լրացուցիչ հետազոտություն կանցնի, որի արդյունքներից պարզ կդառնա, թե երբ Միլիկը կկարողանա խաղադաշտ վերադառնալ։