Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ծառայություններով, հայտնում է 90min-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստով հետաքրքրված են նաև «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Ֆուտբոլիստի գործակալը նշել է, որ բաց է ցանկացած առաջարկի համար։ Ինչ վերաբերվում է ֆուտբոլիստին, ապա նա դեմ չէ փոխել ակումբային գրանցումը։
«Յուվենտուսը» պատրաստ է բաց թողնել սերբին ընդամենը 90 միլիոն եվրոյի դիմաց։