Ռոբերտո Ֆիրմինոն հայտնվել է իսպանական գրանդի ուշադրության կենտրոնում

«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն հայտնվել է Մադրիդի «Ռեալի» ուշադրության կենտրոնում։

Սերուցքայինները շարունակում են փոխարինող փնտրել Կարիմ Բենզեմային, ով դեկտեմբերին դարձավ 35 տարեկան:

Ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Մադրիդի «Ռեալում» կարծում են, որ բրազիլացին հիանալի կհամապատասխանի թիմի խաղին, իսկ թիմում բազմաթիվ հայրենակիցների առկայությունը կօգնի նրան արագ հարմարվել նոր պայմաններին։