«Բարսելոնան» նոր հարձակվող է փնտրում

Կատալոնական «Բարսելոնան» նոր ֆուտբոլիստ է փնտրում հարձակման գիծն ուժեղացնելու համար։

Ինչպես հաղորդում է Sport-ը, Չավին դեռ հույս ունի իր թիմում նոր հարձակվող տեսնել: Կատալոնական ակումբը խիստ կաշկանդված է ֆինանսական դժվարություններից, սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին կփորձի ձեռք բերել հարմար հարձակվողական ֆուտբոլիստ ցածր գնով կամ վարձակալել:

Նշենք, որ վերջերս թիմից հեռացավ հարձակվող Մեմֆիս Դեպայը՝ տեղափոխվելով Մադրիդի «Ատլետիկո», և նրան ուղղակի փոխարինող դեռ չի գտնվել։