Մադրիդի «Ռեալի» պաշտպանը վնասվածք է ստացել

Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարություն է տարածել ֆրանսիացի եզրային պաշտպան Ֆեռլան Մենդիի վնասվածքի վերաբերյալ: 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Մադրիդի «Աթլետիկոյի» դեմ Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի խաղում (3-1):

«Այսօր Մադրիդի «Ռեալի» բժշկական անձնակազմի կողմից անցկացված հետազոտությունից հետո Ֆեռլան Մենդիի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի կիսաթաղանթային մկանի վնասվածք։ Նրա ապաքինման ընթացքը կվերահսկվի»,- գրված է մադրիդյան ակումբի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մենդին «Արքայական ակումբի» կազմում մասնակցել է 24 հանդիպման, դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ: