Երևանի «Ալաշկերտը» նորեկ ունի

Երևանի «Ալաշկերտը» հայտարարել է, նոր համալրսւմ ունի:

Հայկական ակումբի կազմն ազատ գործակալի կարգավիճակում համալրել է խորվաթ պաշտպան Մատեո Մուժեկը: 27-ամյա ֆուտբոլիստը մինչև այս խաղացել էր խորվաթական «Գորիցայում», Սլովենիայի «Ռուդարում» և «Ռադոմլյեում», Կարագանդայի «Շախտյորում», Շոտլանդիայի «Սենթ Միրենում», Տիրասպոլի «Շերիֆում», հունական «Լարիսայում»:

Մուժեկի նախորդ ակումբը ղազախական «Կիզիլ Ժարն» է, որի գույները պաշտպանում էր 2022 թվականի հուլիսից մինչև դեկտեմբեր:

Խորվաթ ֆուտբոլիստը 2019 թվականին «Շերիֆի» կազմում դարձել էր Մոլդովայի չեմպիոն:

Մուժեկը մեկ հանդիպման է մասնակցել Խորվաթիայի երիտասարդական հավաքականի կազմում:

«Նոր առաջնություն, նոր մարտահրավեր: Ուրախ եմ, որ դարձա այս հետաքրքիր նախագծի մի մասնիկը:

Գիտեմ, որ «Ալաշկերտում» ժամանակին խաղացել են իմ հայրենակիցներ Դինո Շկվորցը և Մարկո Յորդանը:

Թիմում շատ են որակյալ ֆուտբոլիստները, մթնոլորտն էլ լավն է»,- ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում հայտնել է Մատեո Մուժեկը: