Միլան Շկրինյարը տրանսֆերը մոտ է ձախողմանը

ՊՍԺ-ն չի կարողանում համաձայնության գալ «Ինտերի» հետ պաշտպան Միլան Շկրինյարի տրանսֆերի պայմանների շուրջ։
Մեծ է հավանականությունը, որ սլովակը կմնա միլանյան ակումբում մինչև մրցաշրջանի ավարտը, գրում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Փարիզցիները բարձրացրել են իրենց նախնական առաջարկը, բայց դեռ պատրաստ չեն վճարել «Ինտերի» պահանջած 20 մլն եվրոն: Միլանյան ակումբը չի պատրաստվում զիջումների գնալ.

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շկրինյարն արդեն նախնական պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։ Այդ դեպքում նա ամռանը փարիզյան ակումբ կմեկնի անվճար տրանսֆերով։

Ընթացիկ մրցաշրջանում Շկրինյարը «ներաձուրիի» կազմում 27 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում և կատարել 1 գոլային փոխանցում: