Դանի Ալվեսի պաշտպանը պահանջել է ֆուտբոլիստին ազատել կալանքից

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսի պաշտպանությունը պահանջել է ֆուտբոլիստին ազատել կալանքից, հայտնում է La Vanguardia-ն։

Ալվեսի փաստաբան Կրիստոբալ Մարտելը ներկայացրել է 24 էջանոց փաստաթուղթ, որտեղ նշվում է, որ բրազիլացին փախուստի նպատակ չունի և մինչեւ դատավարությունը կլինի Իսպանիայում։ Պաշտպանական կողմն առաջարկել է դատարանին որպես խափանման միջոց կիրառել անձնագրի առգրավումը, գրավի վճարումը և էլեկտրոնային հսկիչ ապարանջան կրելը։

Եթե ​​Ալվեշը մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է 4-ից 12 տարվա ազատազրկում։