Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի կիսապաշտպան Անխել դի Մարիան քննադատել է մարզիչ Լուի վան Գալին, ում հետ նրանք աշխատել են «Մանչեսթեր Յունայթեդում»։
«Վան Գալն ասաց, որ ես այն քչերից մեկն եմ, ով քննադատել է իրեն, բայց իրականում մի քանիսն են եղել: Հիշում եմ, որ Ռիբերին «Բավարիայում» վան Գալի գլխավորությամբ գրեթե մեկ տարի նստած է պահեստայինների նստարանին: Երբ վան Գալը հեռացավ, Ռիբերին աշխարհի լավագույն երեք ֆուտբոլիստններից մեկն էր և մոտ էր «Ոսկե գնդակին»: Կարծում եմ՝ դա արդեն ամեն ինչ ասում է»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում TyC Sports-ը։
Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը «Յուվենտուսի» կազմում 15 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։