Բենժամին Պավարը կտեղափոխվի իսպանական գրանդ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենժամին Պավարը բանավոր համաձայնության է եկել «Բարսելոնայի» հետ։

26-ամյա ֆուտբոլիստը համաձայնեցրել է կատալոնական ակումբի հետ պայմանագրի գրեթե բոլոր կետերը, հաղորդում է BarcaTimes-ը։

Տեղափոխությունը տեղի կունենա ընթացիկ մրցաշրջանի վերջում, եթե ամեն ինչ ընթանա ըստ պլանի, սակայն «Բարսելոնան» դեռ պետք է համոզի «Բավարիային» վաճառել ֆրանսիացուն:

Ակումբների միջև տրանսֆերային բանակցություններ դեռ չեն վարվել։ անձամբ՝ Պավարդը, չափազանց հետաքրքրված է կարիերան Կատալոնիայում շարունակելու հարցում։