Կառլո Անչելոտտին գոհ է մնացել Էդուարդո Կամավինգայի խաղից

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին գոհ է մնացել կիսապաշտպան Էդուարդո Կամավինգայի խաղից ձախ պաշտպանի դիրքում Լա լիգայի 19-րդ տուրի՝ «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում։

«Նա լավ արեց, թեև սովոր չէր խաղալ այս դիրքում: Այնուամենայնիվ, նա Վինիսիուսի հետ միասին բազմաթիվ հնարավորություններ ստեղծեց մեզ համար այս եզրում։

Նա տարբերակ է, որը մենք կարող ենք օգտագործել, նույնիսկ եթե նա անհարմար է»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: