ՊՍԺ-ն տրանսֆերային նպատակ ունի

«Պարի Սեն Ժերմենի» ղեկավարությունը շարունակում է երիտասարդ ֆուտբոլիստների ձեռքբերման միջոցով թիմն ուժեղացնելու տարբերակները:

Ըստ Ռիկ Էլֆրինկի՝ ֆրանսիական գրանդի ղեկավարները Ժոան Բակայոկոյի շրջապատին հայտնել են, որ իրենք դիմում են պատրաստում ՊՍՎ-ի բելգիացի վինգերին պայմանագիր կնքելու համար։

Նշենք, որ այս մրցաշրջանում երիտասարդ ֆուտբոլիստը հոլանդական ակումբի մարզաշապիկով 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ մեկ գոլային փոխանցում կատարելով երեք գոլի հեղինակ։

Transfermarkt-ը 19-ամյա Բակայոկոյին, ով հանդես է գալիս Բելգիայի երիտասարդական հավաքականում, գնահատում է չորսուկես միլիոն եվրո։