«Չելսիի» ֆուտբոլիստը հրաժարվել է լքել թիմը

«Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալագերը չի պատրաստվում տեղափոխվել «Էվերթոն»:

«Էվերթոնը» առաջարկել է մոտ 40 միլիոն եվրո 22-ամյա ֆուտբոլիստի համար, սակայն կիսապաշտպանը մերժել է։ «Նյուքասլը» և «Քրիսթալ Փելասը», որոնք երկար ժամանակ հետևում են իրավիճակին, նույնպես հետաքրքրված են Գալագերի հետ պայմանագիր կնքելու հարցում։

Կոնոր Գալագերը «Չելսիի» կազմում այս մրցաշրջանում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: