Ժորժինյոն շուտով կարող է միանալ «Արսենալին»

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինյոն շուտով կարող է միանալ «Արսենալին»:

«Զինագործները» հույս ունեն ձեռք բերել «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին, սակայն արդեն որոշել են այլընտրանքային տարբերակ, եթե բանակցությունները ձախողվեն 21-ամյա կոլումբիացու համար:

Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, «Արսենալը» կապ է հաստատել «Չելսիի» հետ Ժորժինյոյի հնարավոր տեղափոխության վերաբերյալ: Իտալացու պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը, և «կապտանռնագույնները» պատրաստ են վաճառել նրան հիմա, սակայն զգալի փոխհատուցում կպահանջեն:

Այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 25 հանդիպում: