Լիոնել Մեսսի․ «Ես չէի կարող չանել այն, ինչ արեցի»

ԱԱ-2022-ի լավագույն ֆուտբոլիստի մրցանակը ստանալուց հետո Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին մոտեցել է աշխարհի առաջնության բեմին ու համբուրել նրան։ Դա տեղի ունեցավ նույնիսկ մինչ թիմին գավաթը շնորհելը: Աստղային արգենտինացի ֆուտբոլիստը հիշել է այդ դրվագը:

«Ես չէի կարող չանել այն, ինչ արեցի: Գավաթը կանչում էր ինձ, ասում. «Արի, տար ինձ, հիմա կարող ես ձեռք տալ ինձ»։

Ես տեսահոլովակ ունեմ, որտեղ նա փայլում է գեղեցիկ մարզադաշտում, և ես չէի մտածում»,- ասել է Մեսսին UrbanaPlay-ին տված հարցազրույցում: