Մանուել Նոյերը շարունակում է ապաքինվել վնասվածքից

«Բավարիայի» դարպասապահ Մանուել Նոյերը շարունակում է ապաքինվել վնասվածքից։

Ինչպես հայտնում է Bild-ը, 36-ամյա դարպասապահի վերականգնման գործընթացը լավ է ընթանում։ Նոյերի վիճակը թույլ է տալիս «Բավարիային» հուսալ, որ նա կկարողանա ժամանակին խաղադաշտ վերադառնալ հուլիսին նախամրցաշրջանային փուլի մեկնարկին:

Դեկտեմբերի 10-ին դարպասապահը դահուկ քշելիս կոտրել է ոտքը և շարքից դուրս մնացել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։