Իսկոն կտեղափոխվի Գերմանիայի առաջնություն

Իսպանացի ֆուտբոլիստ Իսկոն կարիերան կշարունակի գերմանիայի առաջնությունում, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետեբերգը։

30-ամյա իսպանացին «Բեռլինի» թիմի հետ պայմանագիր կկնքի մինչև 2024 թվականի ամառ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Հունվարի 31-ին նա բուժզննում կանցնի, որից հետո կկարողանա պաշտոնապես պայմանագիր կնքել նոր ակումբի հետ։

Իսկոն ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։ 2022 թվականի դեկտեմբերի 21-ին ֆուտբոլիստը խզել է պայմանագիրը «Սևիլիայի» հետ, որի կազմում հանդես էր գալիս նախորդ տարվա օգոստոսից։