Խորդի Կրոյֆ․ «Կասկած չկա, որ դրանք հիանալի խաղեր են լինելու ոչ միայն Իսպանիայի, այլ ամբողջ աշխարհի համար»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Խորդի Կրոյֆը խոսել է Իսպանիայի գավաթի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղերի մասին։

«Կասկած չկա, որ դրանք հիանալի խաղեր են լինելու ոչ միայն Իսպանիայի, այլ ամբողջ աշխարհի համար։ Դա յուրահատուկ բան կլինի։ Մենք ունենք պատմական դիմակայություն, ամեն ինչում մրցում ենք նրանց հետ։ Գեղեցիկ պայքար է լինելու»,- Կրոյֆի խոսքերն է մեջբերում ESPN-ը։

Իսպանիայի գավաթի խաղարկության 1/2-րդ  եզրափակչում «Ռեալ» – «Բարսելոնա» առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 8-ին։ Պատասխան խաղը կկայանա մարտի 2-ին։