Անտուան ​​Գրիզմանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանով, հայտնում է Goal-ը:

Աղբյուրի համաձայն, ակումբն արդեն պայմանագիր էր առաջարկել 31-ամյա ֆրանսիացուն մինչև «Բարսելոնայից» հեռանալը, սակայն հարձակվողն ընտրել է Մադրիդի «Ատլետիկո» վերադառնալու տարբերակը։ Նշվում է, որ Գրիզմանը կլքի մադրիդյան ակումբը միայն այն դեպքում, եթե գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հեռանա Մադրիդի «Ատլետիկոյից»։

Ընթացիկ մրցաշրջանում ֆրանսիացին ակումբի կազմում անցկացրել է 27 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: