«Արսենալի» հարձակվողը կլքի թիմը

«Արսենալի» հարձակվող Մարկինյոսը կտեղափոխվի «Նորվիչ», հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ընթացիկ մրցաշրջանի մնացած մասը 19-ամյա բրազիլացին վարձավճարով կանցկացնի կանարացիների կազմում։ Ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի մոտ ժամանակներս։

Transfermarkt-ը հարձակվողի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։