Ուեսթոն Մաքքենին մեկնել է Լոնդոն

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Ուեսթոն Մաքքենին մոտ է «Լիդս» տեղափոխվելուն:

Ամերիկացի կիսապաշտպանն արդեն մեկնել է Մեծ Բրիտանիա և այսօր բուժզննում կանցնի անգլիական ակումբում, հայտնում է Sky Sports-ը։

Գործարքը կկայանա վարձավճարով՝ մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը՝ հետագայում 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերը 35 մլն ֆունտով գնելու հնարավորությամբ:

Ընթացիկ մրցաշրջանում Մաքքենին բոլոր մրցաշարերում 21 խաղում խփել է 3 գոլ և կատարել 2 արդյունավետ փոխանցում։