Կառլո Անչելոտտի. ««Ռեալի» համար տրանսֆերային պատուհանը փակ է»

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդյան ակումբը համալրումներ և հեռացող ֆուտբոլիստներ չի ունենա:

««Ռեալի» համար տրանսֆերային պատուհանը փակ է: Ոչ ոք չի գա և ոչ ոք չի հեռանա: Հունվարին մեզ համար ոչինչ չի փոխվի»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանը կփակվի հունվարի 31-ին: