Իսկոն կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի

Իսպանացի կիսապաշտպան Իսկոն, որը դեկտեմբերի 21-ին խզել էր պայմանագիրը «Սևիլիայի» հետ, կարիերան շարունակելու 2 տարբերակ ունի, հայտնում է AS-ը:

Կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են անգլիական «Վուլվերհեմփթոնն» ու«Լոս Անջելես Գելաքսին»:

Իսկոյի տրանսֆերային արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո:

Ընթացիկ մրցաշրջանում Իսկոն բոլոր մրցաշարերում անցկացրած 19 խաղում խփել է 1 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում: